Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կենսաբանները հայտնաբերել են մետաղ «կլանող» բույս

Կենսաբանները հայտնաբերել են մետաղ «կլանող» բույս
31.05.2014 | 12:42

Ավստրալիայի և Ֆիլիպինների հետազոտողները հայտնաբերել են մի բույս, որն իր մեջ կարողանում է կուտակել նիկել: Գիտնականների հայտնաբերած բույսը` Rinorea niccolifera, ունի 1,5-1,8 մետր բարձրություն , 3-13 սմ տրամագիծ և մեկսանտիմետրանոց փոքր պտուղներ:
Rinorea niccolifera-ի տերևներում նիկելի բաղադրությունը կարող է հասնել 1,8% -ի, որի ցուցանիշը հազար անգամ ավելի է, քան նմանատիպ շատ այլ բույսերի: Այսուհանդերձ, Rinorea niccolifera-ն դեգրադացիայի նշաններ ցույց չի տալիս, և չի «տառապում» նիկելի «թունավորմամբ»:
Zhelezyaka.պորտալի փոխանցմամբ, բույսն աճում է Ֆիլիպիններում գտնվող Լուսոն կղզու արևմտյան մասում, քարքարոտ վայրերում, 320-ից մինչև 825 մ բարձրության վրա: Ի դեպ, այս տարածաշրջանի հողերը հարուստ են ծանր մետաղներով:
Ամբողջ երկրի վրա հաշվառված է շուրջ 450 տեսակի 300 հազար անոթային բույսեր, որոնք ընդունակ են իրենց տերևների մեջ կուտակելու մետաղներ:
Օրինակ, Չինաստանում և Եվրոպայի հարավ-արևելքում աճող Yarutka /Thlapsi/ խոտաբույսը, բացի նիկելից, սպառում է նաև կալցիում և ցինկ:
Գիտնականները կարծում են, որ բույսերը, որոնցից է Rinorea niccolifera-ն, կարող է նպաստել հողի բնական մաքրմանը` մետաղների աղտոտումից:
Հիմնական դժվարությունը, որի հետ շատ հաճախ բախվում են ոլորտի մասնագետները, առնչվում է բույսերի բաշխմանը և դրանց հարմարվելուն բնապահպանական նոր սահմանափակ միջավայրում:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ